× Գլխավոր Փաթեթներ Մեր Մասին Բլոգ Կապ +374(77)324444
Բացահայտի՛ր Հայաստանը թռչնի թռիչքի բարձրությունից

ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ / ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՕՖԵՐՏԱ


Բացահայտի՛ր Հայաստանը թռչնի թռիչքի բարձրությունից



Գլխավոր / ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ / ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՕՖԵՐՏԱ

ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ / ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՕՖԵՐՏԱ


1. Սույն հրապարակային օֆերտան ֆիզիկական անձանց անորոշ շրջանակին ուղղված առաջարկ է, որով «Սքայբոլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (գրանցման համար՝ 286.110.818577, ՀՎՀՀ՝ 02629193), այսուհետ՝ «Կատարող» կամ «Ընկերություն», առաջարկում է կնքել օդապարիկով թռիչքի կազմակերպման ծառայությունների մատուցման պայմանագիր։ Սույն օֆերտայի պայմաններն ընդունող (ակցեպտավորող) անձի կողմից ամրագրման և/կամ վճարման կատարման պահից պայմանագիրը համարվում է կնքված Կատարողի և տվյալ անձի (այսուհետ՝ «Ուղևոր») միջև։ 2. Մենք մշտապես կատարելագործում ենք մեր ծրագրերը՝ հաշվի առնելով մեր հյուրերի արձագանքները և սեփական հետազոտությունները։ Դրա հետ կապված՝ ժամանակ առ ժամանակ մեր ճամփորդության ծրագրերը կարող են փոփոխվել։ Ծրագրում նշված որևէ ծառայության, պրոդուկտի կամ գործունեության տեսակի տվյալ պահին անհասանելի լինելու դեպքում մենք կառաջարկենք հնարավորինս նմանատիպ այլընտրանքային տարբերակ։ Ծրագրերը կարող են փոփոխվել և/կամ զվարճանքի միջոցները փոխարինվել՝ պայմանավորված սեզոնայնությամբ, եղանակային անբարենպաստ պայմաններով, բնական աղետներով և իրավասու մարմինների պահանջներով։ 3. Նշված գները գործում են մինչև 01.11.2026 թվականը իրականացվող թռիչքների համար։ Գները նշված են ՀՀ դրամով և կարող են փոփոխվել Ընկերության նախաձեռնությամբ։ 4. Հաշվի առնելով կազմակերպչական միջոցառումների մասշտաբները և մեր ծառայությունների սահմանափակ մատչելիությունը՝ ծախսերի և չստացված շահույթի փոխհատուցման նպատակով պատվերների չեղարկման դեպքում գործում են հետևյալ պայմանները. ա) Անհատական ամրագրման չեղարկում կամ փոփոխում * Ճամփորդության մեկնարկից ավելի քան 7 օր առաջ՝ առանց տուգանքի, * Ճամփորդության մեկնարկից 7 օրից մինչև 48 ժամ առաջ՝ տուգանք՝ ճամփորդության արժեքի 50%-ի չափով, * Ճամփորդության մեկնարկից 48 ժամ կամ ավելի քիչ ժամանակ առաջ՝ տուգանք՝ ճամփորդության արժեքի 100%-ի չափով։ բ) Խմբային ամրագրման չեղարկում կամ փոփոխում * Ճամփորդության մեկնարկից 14 օրից մինչև 7 օր առաջ՝ տուգանք՝ ճամփորդության արժեքի 50%-ի չափով, * Ճամփորդության մեկնարկից 7 օր կամ ավելի քիչ ժամանակ առաջ՝ տուգանք՝ ճամփորդության արժեքի 100%-ի չափով։ * Եթե հյուրը չի մասնակցել ճամփորդությանը, ժամանել է դրա մեկնարկից հետո կամ ինքնակամ լքել է այն մինչև ավարտը, որևէ փոխհատուցում չի տրամադրվում։ * Անբարենպաստ եղանակային պայմանների կամ մեխանիկական խափանումների հետևանքով ճամփորդության հետաձգման, տևողության կրճատման կամ փոփոխման դեպքում որևէ փոխհատուցում չի տրամադրվում։ * Ընկերությունը պատասխանատվություն չի կրում, եթե մեխանիկական խափանումների հետևանքով ճամփորդության որևէ բաղադրիչ դառնում է անհասանելի։ * Խմբային ճամփորդության իրականացման համար անհրաժեշտ է նվազագույն թվով հյուրերի մասնակցություն։ Եթե պահանջվող նվազագույն քանակը չի ապահովվում, հյուրերին կառաջարկվի այլընտրանքային տարբերակ կամ վճարված գումարի ամբողջական վերադարձ։ * Եթե ճամփորդությունը հնարավոր չէ իրականացնել եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով, հյուրերին կառաջարկվի այլընտրանքային տարբերակ կամ վճարված գումարի ամբողջական վերադարձ։ 5. Հավաքավայրերի բոլոր կետերը նախնական (կողմնորոշիչ) են և կարող են փոփոխվել նույնիսկ կարճ ժամկետներում՝ կախված ճանապարհների փակման, խցանումների, եղանակային պայմանների կամ մեխանիկական խափանումների նման արտաքին գործոններից։ Ընկերությունն իրավունք է վերապահում անվտանգության նկատառումներից ելնելով հրաժարվել երեխաների մասնակցությունից տվյալ թռիչքին։ 6. Մեր ճամփորդությունները հանդիսանում են ակտիվ հանգստի տեսակ և, որպես կանոն, պահանջում են բավարար ֆիզիկական պատրաստվածություն։ Մենք խորհուրդ չենք տալիս հղի կանանց մասնակցել նման միջոցառումներին։ Ընկերությունը պատասխանատվություն չի կրում հյուրի առողջական վիճակի վատթարացման համար, քանի որ յուրաքանչյուր մասնակից ինքնուրույն է գնահատում և ընդունում մասնակցության հետ կապված ռիսկերը։ 7. Ընկերությունն իրավունք է վերապահում հրաժարվել սպասարկել այն հյուրերին, որոնց վարքագիծը կարող է բացասաբար ազդել խմբի անվտանգության կամ հանգստի վրա։ Ընտրելով մեր ծառայությունները՝ Դուք համաձայնում եք հետևել օդաչուի ցուցումներին և ընդունել նրա կողմից անվտանգության նկատառումներով կայացված որոշումները։ Ֆիզիկական կամ բանավոր սպառնալիքները, ինչպես նաև անընդունելի վարքագիծը կարող են հանգեցնել ճամփորդությունից հեռացման՝ առանց որևէ փոխհատուցման։ Այդ դեպքում հյուրը հեռացման պահից ինքն է կրում իր հետագա տեղափոխման և այլ ծախսերը։ 8. Եթե մասնակիցը նախապես գրավոր չի հայտնել իր առարկությունը ճամփորդության ընթացքում արված լուսանկարների և տեսանյութերի օգտագործման վերաբերյալ, Ընկերությունն իրավունք ունի դրանք օգտագործել իր պաշտոնական կայքում, սոցիալական ցանցերում, գովազդային և այլ մարքեթինգային նյութերում։ 9. Ճամփորդությանը մասնակցության տարիքային սահմանափակում չի գործում։ Այնուամենայնիվ, Ընկերությունը խորհուրդ է տալիս երեխաների մասնակցությունը սկսած 5 տարեկանից, քանի որ ավելի փոքր տարիքի երեխաները թռիչքի ընթացքում հաճախ անհանգիստ վարք են դրսևորում։ Մինչև 2 տարեկան երեխաների համար սլինգի առկայությունը պարտադիր է։ 0-12 տարեկան երեխաների համար խմբային փաթեթների դեպքում գործում է 50% զեղչ։ 10. 100 կգ-ից ավելի քաշ ունեցող ուղևորների համար խմբային փաթեթների դեպքում կիրառվում է 40,000 ՀՀ դրամ հավելավճար։

SkyBall